211652_close_icon
views-count27160 դիտում article-date 21:33 29-11-2020

Արտառոց դեպք Շիրակի մարզում. 64-ամյա քաղաքացին Նահապետավանի համայնքապետարանում իջեցնելով տաբատը, հայհոյանքներ է տվել տեղի աշխատակիցների հասցեին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին, Նահապետավան գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը ոստիկանության Արթիկի բաժին է ահազանգել գյուղապետարանի տնտեսական գծով աշխատակից, 54-ամյա Լեռնիկ Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, համայնքապետարան է այցելել համագյուղացի, 64-ամյա Մելիք Հովհաննիսյանը, ով՝ իջեցնելով տաբատը, ցուցադրաբար սեռական բնույթի հայհոյանքներ է տվել համայնքապետարանի աշխատակիցների հասցեին, այնուհետև կոտրել է սուրճի բաժակները և խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթիկի ոստիկանները հայտնաբերել են Մ. Հովհաննիսյանին, ով տեղափոխվել է ոստիկանության բաժին, այնուհետև որոշ ժամանակ անց բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր