211652_close_icon
views-count29399 դիտում article-date 10:41 28-11-2020

Մահվան ելքով վրաերթ Սպիտակում 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, նոյեմբերի 27, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ 28-ամյա Վ․ Մամյանը Սպիտակ քաղաքի Ս․ Ավետիսյան փողոցում «Նանե» խանութ-սրահի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ 79-ամյա Պ․ Փանոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ տեղափոխել «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բժշկական օգնությունն ստանալուց հետո, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Եվ ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Պետրոսյանի որոշմամբ՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Ավտոմեքենան էլ հետաքննիչի հանձարարականով՝ տեղափոխվել է Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Կ․ Յարմալոյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր