211652_close_icon
views-count55230 դիտում article-date 17:48 26-11-2020

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայողի դին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 25-ին, Շիրակի մարզում հայտնաբերված 36-ամյա Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամ 15;25-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահագանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կազաչի-Պոստ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ նախասրահում հայտնաբերել են 36-ամյա Անտոն Պիսոկի դին: Տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պիսոկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր