211652_close_icon
views-count6212 դիտում article-date 23:34 25-11-2020

Այսօր ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը կդառնար 79 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոսքերի փոխարեն... Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը կդառնար 79 տարեկան: Նկարիչը հեղինակել է 1000-ից ավելի ստեղծագործություններ, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր մասնաճյուղերում, բազմաթիվ անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): 1972-թվականից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսների: Վ. Աբրահամյանը մոտ 300 գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակ է: Նկարիչն արդեն մի քանի ամիս է մեր կողքին չէ: Սակայն նրա վառ անհատի մասին շարունակում են պատմել բազմաժանր ստեղծագործությունները, որ ճանաչելի են վառ ներկապնակով և ուրույն ձեռագրով: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործության մեջ մշտապես արտացոլվել են իր ժողովրդի հուզերն ու ապրումները, ճակատագրական ու ողբերգական իրողությունները: Բազմաթիվ անգամ անդրադարձել է ցեղասպանության թեմային, Կոմիտասին: Ստեղագործել է նաև սիրո, մարկային վայրիվերումների թեմաներով /դիմանկարների հսկայական շարք ունի/, նրա կտավներում առաձին տեղ ունեն բնապատկերները: Բարդ ու ճակատագրական ժամանակաշրջան ենք ապրում այսօր: Գուցե մեր այս ժամանակի գույները ևս արտացոլվեին նրա արվեստում, եթե ողջ լիներ, ինչպես օրինակ արցախյան ազատագրական պայքարի տարիները: Թեև պատերազմի տեսարաններ չկան նրա այդ տարիների ստեղծած կտավներում, բայց, ինչպես ինքն է մի առիթով նշել հարցազրույցներից մեկում, 1988-ից 1994 թվականներն արտացոլվել են ոչ թե կոնկրետ պատկերներով, այլ գունային տրամադրությամբ: Բնականաբար այդ կտավներում մուգ գույներն են իշխում` շականակագույնի երանգները, օխռաները... Հետո փոխվում է, երբ Արցախն ազատագրվում է ու պետականություն է ձեռք բերում, կյանքը աստիճանաբար սկսում է լավանալ, նկարչի «տրամադրությունն» էլ է կարծես փոխվում, գույներն էլ պայծառանում են: Վլադիմիր Աբրահամյանը մշտապես ստեղծագործել է երաժշտության ներքո և բացառապես` դասական երաժշտության: Նկարիչը ոչ միայն սիրում էր լսել դասական երաժշտություն, հատկապես օպերաներ, այլև երաժշտության մեծ գիտակ էր: [b]Կենսագրական համառոտ տվյալներ[/b] Վլադիմիր Աբրահամյան(1941-2020) Ծնվել է 1941 թ-ի նոյեմբերի 25-ին` Հրազդանի շրջանի Բջնի գյուղում: Ընտանիքի 6 զավակներից 5-րդ է: Նկարել սկսել է Նորքի միջնակարգ դպրոցում սովորելու առաջին տարիներից, հետո Պիոներ պալատ, Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարան, Գեղարվեստաթատերական ինստիտուտ... Ընտանիքում նկարիչներ չեն եղել: Գեղանկարչությունը սիրել ու ընկալել հայրենի Բջնին է սովորեցրել: 1000-ից ավելի աշխատանքների հեղինակ է` սփռված աշխարհով մեկ: Վլադիրմիր Աբրահամյանն աշխատել է տարբեր հաստատություններում, այդ թվում` դասավանդել: 1990-ականները ծանր էին, կտավ ճարելը բարդ, սկսեց նաև ստվարաթղթի վրա նկարել: Ստեղծագործեց միչև կյանքի վերջին շրջանը: Անհատական ցուցահանդեսներ` 2005թ. Չինաստան 2011թ. Երևան 2017թ. Երևան 2019թ. Երևան 1974-ից սկսեց գրեքեր ձևավորել` արդեն մոտ 300: Ամուսնացած էր, ունի երեք որդի, երկու թոռնիկ, առայժմ երկու... Նարա Եփրեմյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր