211652_close_icon
views-count63206 դիտում article-date 19:44 25-11-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գավառում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 և ВАЗ 21102 մեքենաները. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Ռազմիկ Մարեգասպարյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Կարմիրգյուղի բնակիչ, 36-ամյա Վարդան Սուչյանի վարած ВАЗ 21102 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Մարեգասպարյանը, նրա ուղևորներ, Կարմիրգյուղի բնակիչներ, 19-ամյա Արամ Սաֆարյանը, 23-ամյա Դավիթ Ումրշատյանը, վարորդ Վ. Սուչյանը, նրա ուղևորներ, Կարմիրգյուղի բնակիչներ, 47-ամյա Անուշ Գևորգյանն ու 4-ամյա Դավիթ Սուչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատարի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր