211652_close_icon
views-count4539 դիտում article-date 16:59 25-11-2020

Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի ՌԴ ՊՆ-ի նկատմամբ

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտպանության նախարարության, պաշտպանության և քաղաքացիական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների, Վլադիմիր Պուտինի վարչակազմի հետ կապված դաշնային պետական ունիտար ձեռնարկություններից մեկի, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի շրջանի՝ Ներքին գործերի կենտրոնական վարչության դատաբժշկական կենտրոնի դեմ. այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20201125/minoborony-1586251157.html]ria.ru[/url]-ն, որը ծանոթացել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից պատրաստվող պատժամիջոցների նախնական ցուցակին: Աղբյուրը մանրամասնում է, որ նոր միջոցառումները կապված են սահմանափակումների հետ, որոնք, նախագծի համաձայն, նախատեսված է ներկայացնել ընդդեմ 89 չինական ընկերությունների, ավիացիոն, հրթիռատիեզերական և ատոմային, գործիքների և շարժիչների կառուցման ոլորտների 28 ռուսական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական կենտրոնների: Մասնավորապես ցուցակում կարող են հայտնվել հեռանկարային զինատեսակների ստեղծմամբ զբաղվող «Ռոսատոմ» պետկան կորպորացիան, «Ռոսկոսմոս»-ի երկու ձեռնարկություն, ինչպես նաև ուղղաթիռների և ավիաշարժիչների արտադրողներ, ավիացիոն նյութերի և օդային շարժի կազմակերպման համակարգերի մշակողներ և մատակարարներ: «ՌԻԱ Նովոստի»-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցների հաստատման դեպքում ամերիկյան ընկերությունները ստիպված կլինեն ռուսական ձեռնարկությունների հետ շփումների շարունակման համար հատուկ արտոնագիր ձեռք բերել: Հիշեցնենք, որ նախօրեին Պետդեպարտամենտը հայտնել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի համաձայն՝ ռուսական երեք կազմակերպության նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին:

Նմանատիպ նյութեր