211652_close_icon
views-count50217 դիտում article-date 13:21 25-11-2020

Երևանում կողոպտել են «Կայզեր» սուպերմարկետի մենեջերին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 22-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 39-ամյա Ա․Կ․-ն, ով հայտնել է, որ Բեկնազարյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա․Կ․-ն աշխատում է Երևանում գործող «Կայզեր» սուպերմարկետի մենեջեր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր