1799 դիտում
09:37 24-11-2020
Ինչու է կառավարությունը որոշել ներդնել հարկադիր կատարման մասնավոր համակարգ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է ներդնել հարկադիր կատարման մասնավոր համակարգ, որի հայեցակարգը արդեն ներկայացվել է քննարկման: Մասնավոր համակարգի ներդրման հիմնավորումն այն է, որ գործող հարկադիր կատարողներն այնքան էլ ջանասիրաբար չեն կատարում իրենց աշխատանքը և շատ դեպքերում ձգձգում են իրենց հանձնարարված մասնավոր գործը: Իսկ մասնավոր հարկադիր կատարման ծառայությունը մոտիվացված կլինի, քանի որ որքան արագ կատարի իր ստանձնած աշխատանքը, այնքան շատ վարձատրություն կստանա:
Ավելորդ է նշել, որ հարկադիր կատարողները զբաղված են դատական ակտերի կատարման աշխատանքով և մեծամասամբ առնչվում են սնանկության դեպքերի հետ, երբ անհաջողության մեջ հայտնված մարդկանցից պետք է խլել նրանց տունը, սեփականությունը: Պետական հարկադիր կատարողները որոշ դեպքերում մտնում են մարդկանց դրության մեջ, փորձում են ժամանակ ու հնարավորություն տալ: Իշխանությանը դա այնքան էլ պետք չէ, նրանց պետք է ամեն ինչ արվի արագ և ժամանակի մեջ: Ինչպես Արցախի դեպքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
14:15 08-09-2016
Կառավարությունը նախաձեռնում է ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգ
2431 դիտում
22:37 29-11-2018
Ժամանակն է Հայաստանում օր առաջ ներդնել առողջապահության ապահովագրության համակարգ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»