211652_close_icon
views-count1413 դիտում article-date 12:43 23-11-2020

Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում եւ Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի մասնակցության եւ հետագա հնարավոր դերակատարության մասին: Քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ եւ փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների եւ հասարակական շրջանակների միջեւ մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաեւ ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպես ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Հանդիպման ընթացքում...

Posted by Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն on 2020 թ. նոյեմբերի 22, կիրակի

Նմանատիպ նյութեր