9904 դիտում
23:28 21-11-2020
Արմեն Խաչիկյան. Ազգադավների շնորհիվ մերժեցիք «Ազգ-բանակ»-ն ու տապալեցիք խաղաղ վիճակից պատերազմական վիճակի անցումը ռազմական գրեթե բոլոր ուղղություններով
Արմեն Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մերժեցիք «Ազգ-բանակ»-ն ու այդ պահից ստորագրեցիք Ձեր հրաժարականը։
Դավիթ Տոնոյանի հետ աշխատանքային մի քանի հանդիպումներ ենք ունեցել, հետազոտահեն խորհրդատվություն ենք տրամադրել։ Ամենայն հարգանքով Դավիթ Տոնոյանի հանդեպ, սակայն գերագույն խեղկատակի քմահաճույքով և մյուսների վախկոտ լռությամբ փակվեց «Դիտակետ» ծրագիրը, որն ահռելի վերլուծական բազայով զորամաս առ զորամաս բացահայտում էր բանակի հիմնախնդիրները նյութատեխնիկական ապահովումից մինչև մարտական ոգի, սպառազինությունից մինչև թիկունքային ապահովում, որին հաջորդում էր բարեփոխումների գործողությունների ծրագիրը։
Ի դեպ, «Դիտակետ» ծրագրի կարիքը շատ զգացվում էր նաև պատերազմի ընթացքում ու հատկապես անհրաժեշտ է հիմա, քանզի պետք է հատիկ-հատիկ ուսումնասիրել պատերազմի մասնակիցների բարձրաձայնած խնդիրները։ Այս ամբողջ ընթացքում ոչ մի հրապարակային դժգոհություն չենք արտահայտել` խուսափելով բանակին վնասելու որևէ ռիսկից, սակայն ոչ ոք պատասխանատվությունից չի կարող փախչել։ Անձնական շահը պետականին գեթ մի վայրկյան չստորադասածների «գլխավոր բարեփոխումը» բանակում եղավ ԵԼԱԿԻ մատակարարումը։
Ազգադավների շնորհիվ մերժեցիք «Ազգ-բանակ»-ն ու տապալեցիք խաղաղ վիճակից պատերազմական վիճակի անցումը ռազմական գրեթե բոլոր ուղղություններով՝ անձնակազմի կառավարումից մինչև թիկունքային ապահովում:
Արդյունքում գերագույն ծաղրածուն ստորագրեց կապիտուլյացիան ու «քավության նոխազ» է դարձնում իր թիմակիցներին։
Մեղավորներ պետք չի փնտրել, գլխավոր մեղավորն ակնհայտ է:
Ուզում եմ հրաժարական տա իմեննո Նիկոլը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3134 դիտում
12:36 20-04-2017
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. Սերժ Սարգսյան
3727 դիտում
13:34 25-04-2017
«Ազգ֊Բանակ» գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
280 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
439 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
376 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ