հիմնական կայք
Լրահոս

Սմբատ Գոգյան. ԿԳՄՍ նախարարը պետք է նկարագրի բոլոր խնդիրները

Սմբատ Գոգյան. ԿԳՄՍ նախարարը պետք է նկարագրի բոլոր խնդիրները ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Նախարարություններում առկա են օպերատիվ և ռազմավարական խնդիրներ։ Որքան էլ նախարարը ցանկանա կենտրոնական ռազմավարական խնդիրների վրա, միևնույն է օպերատիվ բնույթի խնդիրները նրան կլանելու են ու պրոցես կառավարելու փոխարեն պրոցեսն է իշխելու նախարարին (մասնավոր ոլորտում սա չի արտահայտվում)։ Դրա համար էլ, սովորաբար, նախարարի փոփոխությունը չի բերում ակնկալիքների իրագործման։ Առավել ևս ԿԳՄՍՆ դեպքում, երբ օպերատիվ խնդիրները կարկուտի պես թափվում ու դաղում են։

Դրա համար ԿԳՄՍ նախարարը պետք է խոսի։ Խոսի անկեղծ ու սիրով։ Նկարագրի բոլոր խնդիրները։ Ներկայացնի իր պատկերացրած լուծումները։ Նկարագրի բոլոր խնդիրները, որոնց լուծումները չի պատկերացնում։ Մասնավորաբար պետք է խոսի.

ա) ԵՊՀ և մյուս բուհերի ճգնաժամային իրավիճակների մասին,

բ) Չափորոշիչների շուրջ ձևավորված իրավիճակի մասին,

գ) Արցախի պատմամշակութային հուշարձանների ու թանգարանային նմուշների ճակատագրերի մասին,

դ) գիտության զարգացման կառավարության պատկերացումների մասին։

Եթե այս ամենի մասին անկեղծ խոսի ու հիմնավորի թե որ հարցը ինչու լուծում չի ստանում, ապա մեկ էլ տեսար օգնեցինք, կամ մեկ էլ տեսար հայտնվեց մեկը, որ կհամաձայնվի դառնալ նախարար ու լուծել այդ խնդիրները։

Հակառակ դեպքում հաջորդ նախարարի համար էլ այդ պաշտոնը պարզապես կմնա Յուրի Հովհաննիսյանի, Տիգրան Համասյանի ու Հենրիխ Մխիթարյանի հետ ուղիղ կապ հաստատելու ու հյուր հրավիրելու միջոց»։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք