211652_close_icon
views-count5662 դիտում article-date 21:34 21-11-2020

Արման Վարդանյան. Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից

Կամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այցելեցի մեր կամավորական գումարտակի դիրքեր: Տղաներն, առաջին օրվանից կամավորական գրվելով, մինչ այսօր կատարում են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Նրանք ամուր կանգնած են սահմանին և որևիցե բանից չեն դժգոհում: Դրա հետ մեկտեղ շատերը զարմացած են ռազմական դրության երկարաձգումից, քանի որ պատերազմն արդեն իսկ 10 օր առաջ ավարտվել է: Տղաները, թեև պատրաստ են շարունակել պահել իրենց վստահված դիրքերը, սակայն զանգեր են ստանում, թե ընդդիմության ցույցերն են պատճառը, որ իրենք այսքան երկար մնացել են դիրքերում: Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից: Փակագծեր բացել չեմ ցանկանում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր