հիմնական կայք
Լրահոս

Էստոնիայի նախագահը պաշտոնից ազատել է կրթության և գիտության նախարարին, որի երեխաները երթևեկել են ծառայողական մեքենայով

Էստոնիայի նախագահը պաշտոնից ազատել է կրթության և գիտության նախարարին, որի երեխաները երթևեկել են ծառայողական մեքենայով Շաբաթ օրը Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը աշխատանքից ազատել է կրթության եւ գիտության նախարար Մայլիս Ռեպսին, ով վեց անչափահաս երեխաներ ունի եւ նրանց ծառայողական մեքենայով տարբեր տեղեր է տարել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարությունը, հայտնում է News.am-ը:


Ռեպսը ուրբաթ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԶԼՄ-ների կողմից ճնշման պատճառով, որոնք պարզել են, որ նա երեխաներին ծառայողական մեքենայով տարել է դպրոց եւ խմբակներ: «Ես մեծ ճնշման ենթարկվեցի՝ կապված նախարարի եւ մոր դերը համատեղելու հետ: Ես ընդունում եմ, որ սխալ եմ թույլ տվել եւ ներողություն եմ խնդրում»,- գրել է Ռեպսը սոցիալական ցանցերում:

Նա նշել է, որ ցանկանում է իր երեխաների համար ապահովել հանգիստ միջավայր, որում նրանք կարող են մեծանալ եւ դաստիարակվել, ինչպես նաեւ հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել իր սխալների համար այն բանում, որ համատեղել է աշխատանքային եւ ընտանեկան կյանքը:

Վարչապետ Յուրի Ռատասը ափսոսանք է հայտնել, որ կառավարությունից հեռանում է «իրապես բանիմաց նախարար, ով մանրամասնորեն գիտի իր ենթակայության տակ գտնվող ոլորտը, աներեւակայելի աշխատունակ ու իր գործին նվիրված նախարար է»: Նա ընդգծել է, որ Ռեպսը չորս անգամ զբաղեցրել է Էստոնիայի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը, բազմիցս եղել է խորհրդարանի անդամ եւ «Կենտրոն» առաջատար իշխող կուսակցության վարչության անդամ: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ հասկանում եւ ընդունում է Ռեպսի որոշումը:

Մանրամասները՝ News.am-ում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք