211652_close_icon
views-count13882 դիտում article-date 18:11 21-11-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են շտապօգնության մեքենան, Volvo բեռնատարն ու 3 Opel Zafira-ները. շտապօգնության բժիշկն ու բուժակը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 19-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 22-ամյա Արթուր Գալստյանը, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել է Երևանի բնակիչ, 64-ամյա Գվիդոն Տոնոյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Volvo մակնիշի բեռնատարին, այնուհետև Երևանի բնակիչ, 61-ամյա Գագիկ Խազմալյանի վարած Haise մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել ճանապարհին կայանված, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Սենիկ Բեժանյանին պատկանող Opel Zafira-ին, որից հետո բախվել է մեկ այլ Opel Zafira-ի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Haise-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 24-ամյա Սուրեն Մամիկոնյանը, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Արթուր Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Haise ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի 6-րդ ենթակայանի հաշվեկշռում, հիվանդանոց տեղափոխվածներն էլ նշված ենթակայանի բժիշկն ու բուժակն են: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր