211652_close_icon
views-count2974 դիտում article-date 23:23 21-11-2020

Արտակ Թովմասյան. Օր առաջ պետք է նշմարել հայ ժողովրդի համար նոր տեսլական

«Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի է խորանում տնտեսական, քաղաքական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչը երկիրը տանում է խորը ճգնաժամի: Օր առաջ պետք է նշմարել հայ ժողովրդի համար նոր տեսլական՝ ուր է գնալու երկիրը, ինչ թիմով եւ գործիքակազմով: Այս պահին կարեւորագույն եւ առաջնային նախադրյալը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ինչպես նախկինում եմ ասել, այժմ եւս վերահաստատում եմ, որ խորհրդարանը չի կատարում իր գործառույթները, հետեւաբար մեզ պետք են անձնուրաց գործիչներ: Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի նոր խորհրդարանն ու նոր ղեկավար կազմը խթան հանդիսանան, որ Հայաստանն ու հայությունը կարողանա ուղղել իր մեջքը եւ վերականգնի իր երբեմնի պատիվն ու ոգին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր