211652_close_icon
views-count3721 դիտում article-date 17:22 21-11-2020

Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները, գրում է [url=https://ria.ru/20201121/karabakh-1585672506.html?fbclid=IwAR2yGesjgvyRrP8zJLGXd5rl_v6fjC7cvZxX2R8w9cE2qI9GWLfLCZf00o0]ria.ru[/url]-ն։ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո արագ և դինամիկ կերպով առաջ շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է Շոյգուն և հավելել, որ հայտարարությունից դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն նախապես որոշված 23 դիրքերում են։ «Շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները։ Փախստականների վերադարձի գործընթացը մեկնարկել է։ Այսօրվա դրությամբ արված գործերը տալիս են իրենց արդյունքները։ Այս ընթացում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է, և ես վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։ Նշենք, որ նախքան Բաքու մեկնելը, Շոյգուն այցելել է Երևան:

Նմանատիպ նյութեր