211652_close_icon
views-count2676 դիտում article-date 15:29 21-11-2020

Նոյեմբերի 9-ի հայտարարության վերանայման փորձերն անընդունելի են. Լավրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի ստորագրած եռակողմ հայտարարությանը, որով դադարեցվել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում: Գրում է [url=https://tass.ru/politika/10064327?utm_source=facebook.com&utm_medium=social&utm_campaign=smm_social_share&fbclid=IwAR3JZ1CumZyqWgJOHXKN7k2mlnZIwcxBNXHekvqEmL9w5CPf34xkOZmJ_aY]tass.ru[/url]-ն։ «Հայաստանում բանակցությունների ընթացքում բոլոր կողմներն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի»,- ասել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի և նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինները նշել են, որ տվյալ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր և որ նրանք միանգամյան հավատարիմ են ձեռք բերված պայմանավորվածության հետագա կատարմանը: Լավրովի խոսքով՝ տվյալ հայտարարության վերանայման վերաբերյալ փորձերն անընդունելի են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր