211652_close_icon
views-count3991 դիտում article-date 09:55 21-11-2020

ԼՂ-ի շուրջ ստորագրված համաձայնագրի «մյուս երեսը»․ «Ամերիկայի ձայն»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության թղթի մի երեսին պատերազմի դադարեցման և նոր սահմանների ձևավորման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրություններն են, մյուս երեսին դրա հետևանքներն են՝ մարդկային դաժան պատմությունները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5670843.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր ուժերը վերահսկողություն են հաստատել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում, այն տարածքի վրա, որը Հայաստանը զիջել է հրադադարի պայմանագրով: Անցյալ շաբաթ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարը նախատեսում էր, որ Հայաստանը ԼեռնայինՂարաբաղի սահմաններից դուրս գտնվող իր որոշ տարածքների վերահսկողությունը հանձնի Ադրբեջանին: Աղդամն առաջինն է: Երկրի դրոշներով մարդկանց բազմությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նշում է Աղդամի շրջանի հանձնումը: Հայաստանի մայրաքաղաք Երևանում տրամադրությունները տարբեր են: Ղարաբաղի բնակիչ Սոսե Սաֆարյանն ասում է, որ հակամարտության ելքն անընդունելի է: Սաֆարյանի խոսքով՝«Քելբաջարը, Աղդամը և մի քանի շրջաններ, որոնք մենք չենք զիջել, պատերազմի ընթացքում չեն նահանջել այդ տարածքներից, ցավոք, հանձնվում են մեկ ստորագրությամբ»: Լեռնային Ղարաբաղից մեկ այլ փախստական Լեսմոնյա Օհանջանյանը քննադատորեն է վերաբերվում ներկայիս վարչակազմին: «Ճիշտ է, նրանք բանակցեցին 30 տարի, բայց նախկին իշխանությունները կարողացան գոնե պահպանել մեր հողերն ու խաղաղությունը, իսկ ներկայիս իշխանությունները չէին կարող դրանք պահել», - կարծում է նա: Տարբեր են նաև Ղարաբաղի իրենց տներ վերադառնալու շուրջ տրամադրությունները: Թեև շատերն արդեն վերադարձել են, սակայն անվտանգության մասին մտահոգությունները մնում են օդից կախված: Էթնիկ հայերով բնակեցված Ղարաբաղի նոր սահմանները, որոնք այլևս Ադրբեջանի հետ բնակավայրերի միջով են ացնելու,վաղեցնում են մարդկանց: Ադրբեջանին հանձնված տարածքների բնակիչների համար էլ ամեն ինչ է կորսված. տուն, ապրուստ, հույս: Եվ չկա առայժմորևէ հստակ որոշում, թե որտեղ և ինչպես պետք է նրանք շարունակեն իրենց կյանքը:

Նմանատիպ նյութեր