հիմնական կայք
Լրահոս

Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին «վիզա» տրամադրել. «Փաստ»

Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին «վիզա» տրամադրել. «Փաստ» «Փաստ» թերթը գրում է. «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել:


Ըստ այդ քաղաքացիների, պատճառաբանությունն ամենևին էլ կապված չէ կորոնավիրուսի հետ, թեպետ նաև այդ առումով է Հայաստանը անբարենպաստ վիճակում գտնվում: Հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով:


Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի և իշխանությունների կողմից ընդդիմացողների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ:

Միևնույն ժամանակ, դեսպանատներին կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զգալի ավելացել է «վիզա» ստանալ ցանկացողների թիվը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք