211652_close_icon
views-count2071 դիտում article-date 22:44 20-11-2020

«Բարսայի» երկրպագուները՝ Գրիզմանին. Հարգիր Մեսիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են թիմի ավագ Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակից: Մի քանի երկրպագու այսօր մոտեցել են ակումբի մարզաբազայից դուրս եկող Անտուան Գրիզմանի ավտոմեքենային և վանկարկել. «Հարգի´ր Մեսիին»: Նշենք, որ օրերս ֆրանսիացու նախկին գործակալ Էրիկ Օլատսը կտրուկ էր արտահայտվել Մեսիի հասցեին. «Մեսին ամեն ինչ արել էր, որպեսզի Անտուանը թիմին կհարմարվի: Նա «Բարսայում» և թագավոր է, և՝ միապետ: Նախօրեին, երբ Մեսին Արգենտինայից ժամանել էր Բարսելոնա, լրագրողները նրան դիմավորել էին օդանավակայանում և հարցրել Օլատսի արտահայտությունների մասին: Մեսին պատասխանել էր. «Ես հոգնել եմ «Բարսայի» բոլոր խնդիրների պատճառ լինել, եթե անկեղծ լինեմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր