2549 դիտում
20:58 19-11-2020
Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում
Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:
Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/116794/hayastani-havaqakani-havanakan-mrcakicnern-azgeri-ligayi-hajord-mrcasharum.html]Sport.News.am[/url]-ը:
Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Ռուսաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ռումինիան, Շոտլանդիան, Իսրայելը, Սերբիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Մոնտենեգրոն, Սլովենիան, Ալբանիան:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
19:28 08-08-2023
ՀՀ բասկետբոլի հավաքականի մրցակիցներն ԱԱ-ի ընտրական փուլում հայտնի են
2008 դիտում
18:48 28-09-2021
Հայաստանի հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022թ. հունիսին
1957 դիտում
18:04 17-12-2021
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունը կսկսի Շոտլանդիայի դեմ արտագնա խաղով
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը