հիմնական կայք
Լրահոս

Արսեն Ջուլֆալակյան. Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, բայց ոչ ոք դեռ չի պատժվել

Արսեն Ջուլֆալակյան. Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, բայց ոչ ոք դեռ չի պատժվել Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն , ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին…

Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից…

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։ Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել…

Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։

Այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)»,- գրել է Ջուլֆալակյանը:

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք