211652_close_icon
views-count3120 դիտում article-date 13:35 19-11-2020

Ի Տեր ննջեց Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար: Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Նմանատիպ նյութեր