211652_close_icon
views-count2940 դիտում article-date 11:12 19-11-2020

Մեկնարկում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը․ ԿԳՄՍՆ

Նոյեմբերի 22-29-ին կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 9-ի թիվ 1533-Ա/2 հրամանով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Անցկացման ժամկետները և մասնակիցների թիվը՝ ստորև. Հայ գրականություն՝ նոյեմբերի 22-ին, մասնակիցների թիվը՝ 83 Հայոց լեզու՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 67 Ռուսաց լեզու՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 81 Ֆրանսերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44 Անգլերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44 Գերմաներեն՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 43 Հայոց եկեղեցու պատմություն՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 106 Քիմիա՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 53 Օլիմպիադաները կմեկնարկեն ժամը 12:00-ին, մասնակիցները պետք է ներկայանան մինչև ժամը 11:30-ը։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադան կանցկացվի Վաղարշապատի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, իսկ մյուս 7 առարկաների օլիմպիադաները՝ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ Նշենք, որ փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, աշխարհագրության, պատմության և ինֆորմատիկայի օլիմպիադաների հանրապետական փուլը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 896-Ա/2 հրամանի։ Նոյեմբերի 22-29-ն անցկացվելիք առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։

Նմանատիպ նյութեր