211652_close_icon
views-count7345 դիտում article-date 16:56 17-11-2020

Ալիեւը բացառել է Ղարաբաղի որեւէ կարգավիճակի հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հանրապետության համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: «Ոչ մի հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, որոնք ներկայացնում են տարբեր ժողովուրդներ եւ կրոններ, ապրում են խաղաղության եւ բարիդրացիության պայմաններում: Հայ ժողովուրդը եւս կապրի այդ պայմաններում»,-ասել է Ալիեւը: Հիշեցնենք, որ Ալիեւը կնոջ հետ այցելել է Ֆիզուլիի շրջան:

Նմանատիպ նյութեր