211652_close_icon
views-count2562 դիտում article-date 18:07 15-11-2020

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում հրադադարի վերաբերյալ նոյեմբերի 9-ին արված համատեղ հայտարարության իրականացման ընթացքը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջև: «Նախագահներ Պուտինի և Ալիևի շփումներին զուգահեռ նախարարները մանրակրկիտ քննարկել են ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի՝ նոյեմբերի 9-ին արված համատեղ հայտարարության իրականացման ընթացքը: Առանձին ուշադրություն է դարձվել կողմերի գործնական քայլերի համակարգմանը՝ ՌԴ Զինված ուժերի խաղաղապահների խմբի տեղակայման և «տեղում» նրանց աշխատանքի կազմակերպան համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ջեյհուն Բայրամովի խնդրանքով Լավրովը տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ «Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին» հրամանագրի իրագործմանն ուղղված հիմնական աշխատանքների մասին: «Նախարարները հաստատել են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ հետհակամարտային վերականգնմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանն աջակցելու նպատակով», նշվածէ հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր