211652_close_icon
views-count2776 դիտում article-date 09:59 14-11-2020

Իրանի՝ հյուսիսարևմտյան սահմանի մոտ 3 իրանցի սահմանապահ է սպանվել

Զինված անհայտ անձինք երեք իրանցի սահմանապահ են սպանել երկրի հյուսիսարևմտյան սահմանի մոտ, հայտնում է [url=https://apnews.com/article/turkey-iran-middle-east-islamic-state-group-azerbaijan-0bf135736878be515d49227350531a00]Associated Press[/url] գործակալությունը՝ Իրանի պետական լրատվամիջոցներին հղումով: Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ երեք սահմանապահները սպանվել են բախման ժամանակ, երբ ահաբեկիչները (գործակալության բնորոշումը) փորձել են ներթափանցել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 650 կմ հեռավորության վրա: Միջադեպի հետևանքով տուժել է ևս երկու սահմանապահ: Արևմտյան Ադրբեջանը սահմանակից է Իրաքի և Թուրքիայի հետ, սակայն նյութում չի նշվում՝ որ երկրից են հանցագործները փորձել հատել Իրանի սահմանը:

Նմանատիպ նյութեր