211652_close_icon
views-count3627 դիտում article-date 20:22 12-11-2020

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ

Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ եւ քննարկել ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը, հաղորդում է [url=https://ria.ru/20201112/mirotvortsy-1584343072.html]ria.ru[/url]-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: «Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն օպերատիվ գոտում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությանը համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական եւ խաղաղապահ առաքելության իրականացմանն առնչվող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր