211652_close_icon
views-count144205 դիտում article-date 23:15 11-11-2020

Երեք երկրների ղեկավարների տեքստում փոփոխություն է եղել. իշխանության ներկայացուցիչները նոր հայտարարություն են անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am

[url=https://armlur.am/1061629/?fbclid=IwAR34WZyrbhehq34F5Q9OR7AG6tsmrX9WbSUtZPDLMoJ6oft509SXm54crwM]Armlur.am[/url]-ը գրում է. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան խոսեց Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի մասին: Ըստ վարչապետի, փաստաթուղթը ոչ թե տարածքներ հանձնելու, այլ պահելու մասին է: Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչը, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, հայկական կողմը այդ իրավիճակում չէր կարողանա պահել, հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետը հայտարարեց՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեին՝ տեղի կունենար ամբողջական կոլապս՝ շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո հայկական պաշտպանական շրջաններն ու հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ։ Իսկ ահա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է՝ եթե պետք է, այս իշխանությունները գնալու են, բայց հեղաշրջման փորձ թույլ չեն տալու: Փոխվարչապետը նշեց՝ ներքաղաքական պրոցեսներում մեղավորների ու պատասխանատուների հերթը դեռ գալու է։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտարարել է , որ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը կռվել են սպառազինության մատակարարման տոտալ բլոկադայի պայմաններում: «Այնպիսի իրավիճակ է եղել, այսինքն` աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ապահովման առումով, մատակարարումների առումով, կարելի է ասել, տոտալ բլոկադայում: Այն, ինչ որ կատարվել է թիկունքային ապահովման, և մարտական, և սպառազինության տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը», – ասել է նախարարը: Իսկ ահա երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության տեքստում փոփոխություններ են եղել: Այդ գիշերը հրապարակված նախնական տեքստից հետո արդեն երեկ ցերեկը հրապարակվեց եւս մեկ տեքստ, եւ նկատենք, որ նախորդ տեքստի համեմատ՝ մի փոքր տարբերություններ են առկա: Եվ նոր տեքստը հրապարակված է եղել Կրեմլի կայքում: Օրինակ՝ ի սկզբանե 2-րդ կետն ունեցել է հետեւյալ տեսքը. «Աղդամի շրջանն ու տարածքները, որոնք Հայաստանն է պահում, վերադարձվում են Ադրբեջանին նոյեմբերի 20-ին»։ Իսկ երեկ Կրեմլի տարածած հաղորդագրության երկրորդ կետում ասվում է. «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ նոյեմբերի 20-ը»: Առաջին տեքստի վեցերորդ կետում անդրադարձ էր կատարվում Լաչինի հատվածին՝ ասելով. «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը` թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), ինչը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ»։ Իսկ նոր տեքստում ասվում է, որ այդ միջանցքը կշրջանցի Շուշին եւ կլինի ռուս խաղաղապահների հսկողության ներքո: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր