211652_close_icon
views-count3413 դիտում article-date 16:16 11-11-2020

Հիմա եթե Փաշինյանը մնա իշխանության, վստա՞հ եք, որ վաղը Երեւանը չի տալու. Հրանտ Բագրատյան. News.am

Այն, ինչ տեղի է ունեցել, երբեք չի եղել մեր երկրի պատմության մեջ: Այս մասին, յսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/612722.html]News.am[/url]-ը։ «1992-1994 թվականներին Արցախի 4,4 հազար քառակուսի կիլոմետրին գումարվել է 8,2 քառակուսի կմ եւ Արցախի Հանրապետությունը դարձել է 12,6 հազար քառակուսի կմ: 2 օր առաջ ստորագրվել է թուղթ, որով 12,6 հազարը 10,1 հազարը տրվում է թուրքերին: Մնում է 2,5 հազար: Այս հետքը 2 տարի առաջ երեւում էր, երբ որ հաձակվում էր քաղաքական կուսակցությունների վրա, երբ հարձակվում էր ռազմավարական դաշնակիցների վրա, նախկին զինվորականների վրա»,-ասաց Բագրատյանը: Նրա խոսքով, այս տարի հոկտեմբերի 8-ին, երբ մարտեր էին գնում Հադրութի կողմը, արդեն մշակվել էր, որ Շուշին պետք է հանձնենք. «Հարավային կորպուսը ամբողջովին ջարդվեց եւ մարդիկ նահանջում էին: Տղաները կանգնած էին, կարող էին գրոհել, հետ բերել, դա չէր թույլատրվում: Արդեն Շուշին գրավելուց նրանք գրավում էին, մերոնք գալիս հետ էին գրավում, որից գրավում էին, հետ էին գրավում ու մեզ ասում էին՝ հետ եկեք: Որովհետեւ հոկտեմբերի 8-ին արդեն Փաշինյանին ասվել էր, որ Ալիեւն ուզում է բոլոր 7 շրջանները, պլուս Շուշին, պլուս ինչ կհասցնի գրավել բուն Ղարաբաղից, մի բան էլ Հայաստանից, Ղազաի շրջանի գյուղերը, նաեւ Գորիսից Կապան գնացող ճանապարհը, որը, ըստ էության, նախկինում կառուցված է եղել Ադրբեջանի տարածքների վրա: Էլ չեմ խոսում Մեղրիի միջանցքի մասին, չնայած ասում են, որ այդտեղ միայն ճանապարհ են տալիս: Սա անընդունելի բան է, արվում է նրա համար, որպեսզի ունենքն զրոյական պրոբլեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ հետո իբր թե ինչ ուզենանք անենք: Սորոսական գրանտակեր մասսան այստեղ ծավալվի եւ սկսի դեմոկրատիա կառուցել: Մեզ տանում են նրանո, որ Հայաստանը դատնա թուրքական վիլայեթ, ինչպես օրեցօր դառնում է Վրաստանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/612722.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր