211652_close_icon
views-count6123 դիտում article-date 15:22 11-11-2020

Ամբողջ ժողովուրդը մեկ էր դարձել, իսկ մեկ մարդ ժողովրդին թիկունքից հարվածեց մեկ գրչի հարվածով, և այդ մեկ դավաճանած մարդը Նիկոլ Փաշինյանն է. Գեղամ Մանուկյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է ժողովրդին, որը մեկ միասնություն էր դարձել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին, այս մասին Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Gegham-manukyan/3439995?fbclid=IwAR1YD0YEisVf5FVsfouwhFpNQEGXiLmzR9lsYrPAe_SvX1IwWy2HFLkNwC4]Tert.am[/url]-ը։ «Անցնող շուրջ 50 օրերի ընթացքում Արցախի, մեր հայրենիքի անվտանգության համար մեր բոլոր համերկրացիները թև թևի էին տվել, մենք դարձել էինք մեկը՝ մեկ հայություն աշխարհի բոլոր անկյուններում, ամեն մեկս հպարտանում, հուզվում, ուրախանում էր, մենք գտանք, որ մենք բոլորս մեկն ենք, բայց եկավ մի ճակատագրական օր, մեր ժողովրդի թիկունքից հարվածեցին և հարվածեց մեկ մարդ, մեկ մարդ հարվածեց մեկ գրիչով, մեկ մարդ դավաճանեց, ինքն էր սիրում ասել և այդ մեկ մարդը դու ես: Այո՛, այդ մեկ մարդը, դավաճանած մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- հայտարարեց նա: Գեղամ Մանուկյանի ելույթից առաջ բողոքի ակցիայի մասնակիցներին դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ կոչ անելով ոչ մի անկարգության, ոչ մի սադրանքի չտրվել, քանի որ «հագուստը փոխած խուժաններ կան արդեն», որոնք սադրում են։ «Չտրվեք այդ սադրանքներին, այսքան մարդ գալիս է ու գալու է միայն մեկ պատճառով՝ մենք թուրքին հանձնելու հող չունենք»,– հայտարարեց նա։ Հիշեցնենք, որ 17 քաղաքական ուժերը «Ազատության» հրապարակում հանրահավաք են անցկացնում՝ պահանջելով իշխանության անցնցում հեռացում: Հանրահավաքից առաջ ոստիկանները Ազատության հրապարակից բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների բերման ենթարկեցին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի [url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Gegham-manukyan/3439995?fbclid=IwAR1YD0YEisVf5FVsfouwhFpNQEGXiLmzR9lsYrPAe_SvX1IwWy2HFLkNwC4]տեսանյութում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր