211652_close_icon
views-count5652 դիտում article-date 15:18 11-11-2020

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ կան վտանգավոր ձևակերպումներ. Արա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովրդների շահերը, ինչպես նա բազմիցս խոստացել էր, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Zohrabyan/3439993?fbclid=IwAR3IClQSmrf2ZqaP8ytV6_sxK77MxWS55ZfQVnsSFxpaF2pJ5NpKgha6wNU]Tert.am[/url]-ը։ Այս փաստաթուղթը ստորագրվեց գաղտնիության պայմաններում, եթե իրոք սա էր միակ ելքը, և այս փաստաթղթով պետք է ազգի կործանումը կանխվեր, կարծում եմ՝ իրավունք ունեինք լսելու փաստարկները և մեր որոշումով գնալ այս քայլին: Այս մասին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Որևէ կուսակցության չեմ հարում, նախորդ իշխանություններին էլ եմ քննադատել, ներկայիս իշխանություններին էլ: Ես այստեղ եմ՝ չկիսելով որևէ կուսակցական գաղափար, ես այստեղ եմ, որովհետև լուրջ վտանգ եմ տեսնում: Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ կան վտանգավոր ձևակերպումներ»,-ասաց նա և ներկայացրեց այն կետերը, որոնք փաստաթղթում կան, որը ցույց է տալիս, որ Արցախի հարցը չի լուծվել, և ադրբեջանաթուրքական ագրեսիան չի կանխվել, իսկ պատերազմը ապագայում Հայաստան է գալու: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի [url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Zohrabyan/3439993?fbclid=IwAR3IClQSmrf2ZqaP8ytV6_sxK77MxWS55ZfQVnsSFxpaF2pJ5NpKgha6wNU]տեսանյութում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր