211652_close_icon
views-count2724 դիտում article-date 15:12 11-11-2020

ՌԴ Գլխավոր շտաբը հրապարակել է Արցախում խաղաղապահ առաքելության տեղակայման քարտեզը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայման քարտեզը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը՝ հաղորդելով, որ նախօրեին ռուս զինվորականները սկսել են ժամանել Հայաստան, և նրանց մի մասն արդեն ուղևորվել է նշանակված շրջան։ Ժամանումից հետո նրանք կձևավորեն 16 դիտորդական կետեր շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։ ՌԴ ԳՇ գլխավոր օպերատիվ կառավարման պետ Սերգեյ Ռուդսկոյը հաղորդել է, որ ռուս զինվորականները զինված են ԲՏՌ-ներով և «Տիգր» ու «Թայֆուն» զրահամեքենաներով։ «Խաղաղապահ օպերացիայի իրականացման շրջանում խնդիրներ են կատարելու նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Նրանց վստահված է կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնել, բեռների ու ավտոշարասյան ուղեկցությունը»,- նշել է Ռուդսկոյը: Վերջինը նաև հաղորդել է, որ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև կապի ուղիներն արդեն ձևավորված են։ «Գլխավոր շտաբի կողմից պլանավորված են անհրաժեշտ բոլոր միջոցառումները ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար։ Խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմը հասկանում է իրեն վերապահված խնդիրների պատասխանատվությունն ու պատրաստ է դրանց կատարմանը ձեռք բերված պայմանավորվածությունների խստագույն պահպանմամբ»,- եզրափակել է ռուս զինվորականը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0131338001605093242486746.jpg[/img]

Նմանատիպ նյութեր