211652_close_icon
views-count1743 դիտում article-date 18:10 10-11-2020

Իրանը ողջունել է ԼՂ-ում կրակի դադարեցումը

[url=https://www.tert.am/am/news/2020/11/10/iran/3439257]Tert.am[/url]-ը գրում է. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հույս է հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման մասին համաձայնությունը կկիրառվի իրականում և հայտարարել, որ բանակցությունները և քաղաքական որոշումները կարող են վերջ դնել ղարաբաղյան այս հին հակամարտությանը, գրում է IRNA գործակալությունը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությունը և ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի՝ կրակի դադարեցման համաձայնությունը»,- թվիթերյան էջում գրել է Վաեզին: Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ իր դիրքորոշմանը, որով Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից պահանջվում էր միջազգայնորեն ճանաչված սահմանների և խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանության փոխադարձ հարգանք: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/10/iran/3439257]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր