Այսօր Հայաստանում հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի վիրավորին առաջինը օգնության է հասել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր տղան՝ իր 2 ընկերների հետ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով 2 զոհերից բացի, 1 հոգի փրկվել է, ում առաջինը օգնության են հասել Արարատի մարզի բնակիչներ՝ Մուշեղ Նիկողոսյանը, Կառլեն Սարգսյանը և Էդգար Եղիազարյանը:
Վեջիններս փրկվածին նաև հոգեբանական և առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Սարգսյանը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի տղան է, իսկ Մ. Նիկողոսյանի հայրը՝ Արցախյան պատերազմի ակունքներում կանգնած՝ հերոս Գուրգեն Նիկողոսյանն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ըստ infoteka24-ի հավաստի տեղեկությունների ՝ ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում խոցել են ռուսական ուղղաթիռ` Նախիջևանի ուղղությամբ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կա 2 զոհ:
Ուղղաթիռի բեկորներն ընկել են Արարատի մարզում։
Կառլեն Սարգսյանն է

Մուշեղ Նիկողոսյան է

Էդգար Եղիազարյանն է
