211652_close_icon
views-count25923 դիտում article-date 15:10 09-11-2020

Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք է սկսվել

Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Ստորագրահավաքը տեղադրված է [url=https://www.change.org/p/unesco-dismiss-mrs-mehriban-aliyeva-from-her-title-of-unesco-goodwill-ambassador-dismissmehriban?utm_source=share_petition&utm_medium=custom_url&recruited_by_id=81dc9430-203e-11eb-bc9a-0f7dbf0e7bac]Change.org[/url] կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, ինչպես նաև հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- ասված է նամակում: Բաց նամակի հեղինակները հիշեցրել են նաև Ադրբեջանի նախագահի կնոջ և Ադրբեջանի առաջին փոխնախագահի այն հայտարարությունները, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, իսկ 30 տարվա բանակցությունները անիմաստ են եղել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում նշված է նաև Շուշիի ու Ստեփանակերտի հոգևոր, մշակութային օջախների, քաղաքացիական ենթակառուցվածքների Ադրբեջանի կողմից թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են ավերածությունների և մարդկային զոհերի: Բաց նամակի տակ ստորագրել են կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայը, մի շարք հեղինակավոր հասարակական և մշակութային գործիչներ, տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ, պրոֆեսորներ: Առցանց ստորագրահավաքին արդեն միացել է մոտ 23 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր