211652_close_icon
views-count35714 դիտում article-date 19:10 03-11-2020

Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող ծակած վերք և ձախ ձեռքի ծակած վերք» և «կրծքավանդակի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Կարապետյանի գլխավորոթյամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 32-ամյա Դավիթ Հովսեփյանը և 31-ամյա Գեորգի Բալաայրումյանը: Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վերջիններս գտնվում են վիրահատական շրջանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու: Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և Ավան- Առինջի բնակիչ, 40-ամյա Ալբերտ Սևյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձանց: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Սևյանը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր