211652_close_icon
views-count6466 դիտում article-date 10:41 30-10-2020

Ինչպե՞ս են պաշտոնյաները ջոկատ հավաքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բոլորին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Սակայն, պարզվում է, դրանից հետո՝ մինչև այժմ, Երևանի քաղաքապետարանն այդպես էլ չի կարողացել ջոկատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվել մինչև այժմ, և պարզեցինք, որ մինչև այժմ` կոչից 8 օր անց, ջոկատի կազմավորումը ընթացքի մեջ է, քանի որ այդ կազմավորման բոլոր աշխատանքները իրականացնում են Երևանի վարչական շրջանի ղեկավարները: Իսկ ինչպե՞ս են պաշտոնյաները ջոկատ հավաքում. ըստ մեր տեղեկությունների՝ վարչական շրջանի աշխատակազմերից կապ են հաստատում թաղապետարանում աշխատող տղամարդկանց հետ, զրուցում ու հորդորում միանալ իրենց ջոկատին: Իսկ թե ինչ է անում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այդպես էլ մեզ պարզել չհաջողվեց: Միայն հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը ջոկատը կազմելուց հետո պետք է մեկնի ոչ թե Արցախ, այլ Կոռնիձոր: Տեղեկացանք նաև, որ Երևանի քաղաքապետի ջոկատում կներգրավվի նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը մտերիմ է քաղաքապետի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Արման Սարգսյանի հետ, որը, սակայն, չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ խորհուրդ տալով դիմել լրատվական բաժին, միաժամանակ չհերքելով մեր ունեցած տեղեկությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր