211652_close_icon
views-count314 դիտում article-date 09:03 30-10-2020

Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 10.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առևտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով: Նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտի օգոստոս-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել, բայց ներկայացված են այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները. մեկ տարվա ընթացքում արձանագրվել է աճ 0.5 տոկոսի չափով: Հայաստանի վիճակագրական կոմիտեն գնանկում է արձանագրել սպառողական շուկայում 0.2 տոկոսի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաև, որ արտահանման և ներմուծման ծավալներն են մեկ ամսվա ընթացքում զգալի աճել. ՎԿ տվյալներով՝ արտահանման աճը կազմել է 8.7, ներմուծմանը՝ 2.7 տոկոս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր