211652_close_icon
views-count17685 դիտում article-date 20:35 29-10-2020

Արմավիրի մարզում «Դերժավա» ՍՊԸ-ի վարորդ-առաքիչը Mercedes-ով վրաերթի է ենթարկել Երևանի շտապօգնության բուժքրոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Սարգիս Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 045 AA 05 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 55-ամյա Ռիմա Գ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սարգիս Հ-ն աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ վրարերթի ենթարկված Ռիմա Գ-ն Երևանի 1-03 շտապօգնությունում՝ որպես բուժքույր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր