211652_close_icon
views-count11617 դիտում article-date 20:20 29-10-2020

Միհրան Հարությունյան. Ես գտնվում եմ Արցախում՝ Ստեփանակերտում, որը ամեն վայրկյան հրթիռակոծվում է

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը տեսաուղերձ է հղել ինստագրամի իր էջում. «Բարև ձեզ հարգելի ընկերներ: Ես գտնվում եմ Արցախում՝ Ստեփանակերտում, որը ամեն վայրկյան հրթիռակոծվում է և այդ պատճառով շատ մարդիկ դարձել են անտուն: Դրա համար մենք կազմակերպել ենք աջակցություն: Համոզված եմ, որ միասին մենք կարող ենք օգնել կարիքավորներին»,-գրել է Հարությունյանն ու նշել իր բանկային հաշվեհամարը: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը այս օրերին Արցախում է MMA-ի մարտիկ Էդուարդ Վարդանյանի հետ, հայտնում է [url=https://armsport.am/2020/10/29/%d5%b4%d5%ab%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d6%80%d5%b1-%d5%a7-%d5%b0/]Armsport.am[/url]-ը: Տեսանյութն՝ [url=https://www.instagram.com/p/CG7nzBFIxgA/?utm_source=ig_web_copy_link]այստեղ:[/url]

Նմանատիպ նյութեր