211652_close_icon
views-count8477 դիտում article-date 12:54 29-10-2020

Կրակոցներ ու օդային տագնապ. Միհրան Հարությունյանը և Էդուարդ Վարդանյանն Արցախում են

[url=https://sport.news.am/arm/news/116118/?fbclid=IwAR2tFchw34YTOuw4E8w8zg5OnXBKxeRuG1SNo0VobJ9lP4tqtKXMuxNNJHs]NEWS.am Sport-[/url]ը գրում է. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը և խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ժամանել են Արցախ: Էդուարդ Վարդանյանն Ինստագրամի Story բաժնում տեղադրել է մի քանի տեսանյութ Ստեփանակերտից: Դրանցից մեկում լսվում են կրակոցներ ու օդային տագնապի ձայն: «Ողջույն ընկերներ: Տեսեք, թե ինչպիսի գեղեցկություն է: Ամբողջ գիշեր լսվում էին հրետակոծության ձայներ»,- ասել է Էդուարդ Վարդանյանը: Ավելի վաղ 2 մարտիկները NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ Արցախ կուղևորվեն հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Նմանատիպ նյութեր