211652_close_icon
views-count13572 դիտում article-date 12:12 29-10-2020

Տավուշի մարզում աշխարհազորհի ստեղծման գործընթացը մեկնարկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում աշխարհազորի օրենսդրության ստեղծմանը զուգահեռ՝ Տավուշի մարզում արդեն ստեղծվել են առաջին աշխարհազորային ստորաբաժանումները։ Թշնամու հետ 350 կմ սահման ունեցող Տավուշում դա խիստ անհրաժեշտություն է, հատկապես՝ պատերազմական իրավիճակում: Սահմանամերձ գյուղերը, նաև աշխարհազորի շնորհիվ, կդառնան ավելի ապահով ու անվտանգ: «ՀՀ վարչապետի կոչից հետո Տավուշի մարզում սկսվեց ակտիվանալ կամավորական ստորաբաժանումների ստեղծումը. վերջին օրերի ընթացքում մենք կարողացանք ձևավորել առաջին մեծ ստորաբաժանումը՝ բաղկացած 3 վաշտից, որոնք այս օրերին զբաղված են մարտական և կրակային պատրաստությամբ: Այսպիսի խոշոր մի քանի ստորաբաժանում ևս կստեղծվեն, որոնք կզբաղվեն և սահմանային գոտու ամրապնդման աշխատանքներով, և զինված ուժերին համակողմանի աջակցությամբ: Սրանով հիմք է դրվում նաև աշխարհազորի ստեղծմանը»,- ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր