211652_close_icon
views-count41788 դիտում article-date 09:51 29-10-2020

«Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատան՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բմռակոծված բաժանմունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը գործակալության հետ զրույցում: Ավելի վաղ Արցախի պաշտոնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ այդ թվում Ստեփանակերտի ծննդատան շենքը։

Նմանատիպ նյութեր