211652_close_icon
views-count7928 դիտում article-date 09:05 29-10-2020

Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Ժնևում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ «քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Իրականում ի՞նչ սպասել այս և ընդհանրապես նման հանդիպումներից: «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը պահանջելու է իր ծրագիրը, որի մասին արդեն հայտարարել է. ըստ Ադրբեջանի՝ գործնական քայլն այն է, որ Հայաստանը թուղթ ներկայացնի, թե որ շրջանից երբ է զորքերը հանում, երբ են այնտեղ վերադառնում փախստականները, երբ են հանձնում Շուշին, որից հետո կտեսնեն, թե այնտեղ խաղաղապահ զորք մտնում է, թե ոչ: ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմը, բնականաբար, դեմ է կապիտուլյացիային: Հասկանալի է՝ նման բան տեղի չի ունենա: Հաշվի առնելով այս ամենը՝ ընդամենը կհանդիպեն, կխոսեն և վերջ», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն էլ շեշտեց, որ մեծ ակնկալիք չունի Ժնևում սպասվելիք հանդիպումից. «Վերջին շրջանում տարբեր մակարդակներով հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություներ ձեռք բերվեցին, բայց փորձն այլ բան ցույց տվեց: Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածության վրա ուշադրություն չի դարձնում: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հանդիպումներն ինչ-որ էական ազդեցություն, մեծ հաշվով, չեն ունենալու: Մենք մեր հարցերը պետք է կարողանանք գրագետ ու նպաստավոր լուծել ճակատում, որ ռազմաճակատում թելադրողի դերում լինենք, ինչն էլ դիվանագիտական ճակատին բավականին մեծ աջակցություն կլինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր