211652_close_icon
views-count84197 դիտում article-date 23:44 28-10-2020

Խոշոր ավտովթար Երևանում. ՀՀ ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի դիմաց բախվել են Audi-ն, Nissan-ն ու թուրքական համարանիշներով բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Արարատյան փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայանի դիմաց, բախվել են Audi-ն, Nissan-ն ու թուրքական համարանիշներով բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր