62856 դիտում
22:44 28-10-2020
Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված
[url=https://news.am/arm/news/610343.html?fbclid=IwAR1aWXX_2bLNY4YODCdaNeOMiwttDeU_CRiuP_ZUuKMrUWggiy9CKKMd7bw]News.am[/url]-ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա՝ ՌԴ զինվորականները նախկինում եւս կանգնած էին Իրանի եւ Թուրքիայի հետ հանրապետության սահմաններին, իսկ հարավում սրման հետ կապված՝ նաեւ այնտեղ։
Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցիալական ցանցերում հայտնված իբր ռուս զինվորների լուսանկարները Ղարաբաղի տարածաշրջանում:
«Սա բոլորովին նորություն չէ: Ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանին: Այսինքն, ինչպես միշտ է եղել: Եւ այժմ, իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները տեղակայված են նաեւ Հայաստանի հարավարեւելյան եւ հարավարեւմտյան սահմաններին: Այսինքն, դրանում, ըստ էության, ոչ մի նորություն չկա»,- պատասխանել է Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ հարցազրույցը ձայնագրվել է հոկտեմբերի 20-ին: EFE-ի կողմից հրապարակված հարցազրույցի վերջնական տարբերակում այս հատվածը ներառված չի եղել, բայց Գոնսալեսը դա ցույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին:
Լրագրողը նաեւ Twitter-ի իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի այս մեջբերումները:
Նմանատիպ նյութեր
1852 դիտում
15:45 17-12-2020
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
3399 դիտում
19:54 05-08-2021
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
277 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
436 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
370 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ