211652_close_icon
views-count949 դիտում article-date 22:31 28-10-2020

Արցախցի երեխաների համար միջոցառում ՝ ֆուտբոլի ակադեմիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ, Արցախից ժամանած երեխաների համար ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Երեխաները և «Գանձասար-Կապան-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստները, բաժանվելով խմբերի, անցկացրին տարբեր խաղեր։ Միջոցառման ավարտին Արցախցի երեխաները ստացան նվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր