211652_close_icon
views-count395 դիտում article-date 19:21 28-10-2020

Նիդերլանդների նախկին պատգամավորը հայամետ գործունեություն է ծավալել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.nidoragir.com/]Նիդերլանդական օրագրից[/url] տեղեկանում ենք. Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ZOOM-ով հարցազրույց ունեցանք Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ Հարրի վան Բոմմելի հետ։ Վերջինս հայամետ քաղաքական գործիչ է և արդարության մարտիկ: Այս օրերին նա մեծ ներդրում է ունենում Նիդերլանդներում և Եվրոմիությունում Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Նոյեմբերի սկզբին նա այցելելու է Հայաստան՝ մասնակցելու AGBU կեզմից կազմակերպվող քաղաքական գործիչների միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Արցախի խնդրին։ Մասնավորապես հարցազրույցում նա նշել է. «Թուրքիան իր նման գործելաոճով ու պահվածքով երբեք չի դառնա Եվրոմիության անդամ։ Եթե Թուրքիան ներգրավված է պատերազմական և ահաբեկչական գործողություններում 3-րդ կողմի հետ, ապա ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա Թուրքիայի մուտքը Եվրոմիություն»։ «Եթե հայերը տեղահանվեն Արցախից, ապա սա կլինի 2020թ. մենածագույն ու արյունոտ ամոթը»։ Հարցազրույց Հարրի վան Բոմմելի հետ վարում է «Նիդ.օրագրի» թղթակից՝ Մարիամ Կիրակոսյանը: Վերջին Հարցը հնչեցնում է՝ Մարիամ Քլյանը: Բոմմելը «Նիդ.օրագրին» է տրամադրել Արցախում արված լուսանկարներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր