211652_close_icon
views-count3845 դիտում article-date 20:00 28-10-2020

Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի հրթիռակոծության մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածները Ստեփանակերտի ծննդատան և բնակելի թաղամասերի ուղղությամբ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր